Այսօր Վրաստան է ժամանել ՆԱՏՕ-ի բազմազգ զորավարժություններին մասնակցող ամերիկյան ստորաբաժանումներին պատկանող ռազմական տեխնիկայի առաջին խմբաքանակը։
Միացյալ Նահագների ԶՈՒ 173-րդ դեսանտային բրիգադին և ռազմական ոստիկանության 18-րդ բրիգադին պատկանող տեխնիկան Փոթի նավահանգիստ է հասցվել ռումինական Կոնստանցա քաղաքից։ “Agile Spirit-2021” անվանումը կրող զորավարժությունները մեկնարկելու են հուլիսի 26-ին։
Դրանց մասնակցելու է ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր 16 պետությունները ներկայացնող ավելի քան 2 հազար զինծառայող։ Զորախաղերին մասնակցող ամերիկացի զինվորականների թիվը, ըստ վրացական աղբյուրների, 700 հոգի է։ Զորավարժությունների մասնակիցների թվում են լինելու նաև Թուրքիան և Ադրբեջանը։