Մատչելիության հղումներ

Ավազակային հարձակում՝ Գյումրիում, կան վիրավորներ


Քննչական կոմիտեն հայտնում է, որ հուլիսի 21-ին՝ ժամը 04:45-ին, Գյումրի քաղաքի բնակչուհուց ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 04:35-ի սահմաններում, իր բնակության վայրում հնչել են կրակոցներ:

Ըստ կոմիտեի՝ նախնական տվյալներով՝ հուլիսի 21-ին՝ ժամը 04:30-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը՝ դիմակավորված, հրազենով զինված, Գյումրի քաղաքի Պարոնյան փողոցի տներից մեկի ննջասենյակի պատուհանը տեխնիկական միջոցի գործադրմամբ բացելով, ապօրինի մուտք է գործել տուն, արթնացրել ննջասենյակում այդ պահին քնած ամուսիններին, հրազենի սպառնալիքով նրանցից պահանջել գումար և ոսկեղեն, ապա հափշտակելով տանտիրոջ կողմից ներկայացված գումարը՝ հրազենով կրակել է վերջինիս ստորին վերջույթին ու դիմել փախուստի, իսկ տանտերը, մարմնական վնասվածքով, տեղափոխվել է բժշկական կենտրոն:

Դեպքի առթիվ հարուցվել է քրգործ՝ Քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի [Ավազակություն]3-րդ մասի 3-րդ կետով, ամուսինները ճանաչվել են տուժող և ցուցմունք տվել դեպքի հանգամանքների շուրջ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG