Մատչելիության հղումներ

ՊՆ. Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տարածքում հայտնված կոմբայնը և կոմբայնավարը վերադարձվել են


Պաշտպանության նախարարության հաղորդմամբ` այսօր միջադեպ է գրանցվել Սյունիքի մարզի Տեղ գյուղի սահմանային հատվածում:

Ըստ ռազմական գերատեսչության` համայնքի բնակիչ կոմբայնավարը, ապակողմնորոշվելով տեղանքում, հայտնվել է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում:

«Հայ դիրքապահների, ռուս սահմանապահների և համայնքի ղեկավարության ջանքերով կոմբայնավարը, ինչպես նաև կոմբայնը, վերադարձվել են հայկական կողմին», - ասված է ՊՆ-ի հաղորդագրության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG