Մատչելիության հղումներ

Փոխհրաձգություն սահմանի Երասխի հատվածում. հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան


Այսօր երեկոյան՝ ժամը 18:40-ից սկսած ադրբեջանական ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի արդյունքում ծավալվել է ինտենսիվ փոխհրաձգություն, հատնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը:

Հայաստանի ռազմական գերատեսչությունը հայտնում է, որ հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան:

«ՀՀ պաշտպանության նախարարությունը խստիվ դատապարտում է ադրբեջանական կողմի հերթական սադրանքը և նախազգուշացնում, որ ցանկացած նման գործողություն արժանանալու է հայկական կողմի կոշտ արձագանքին: Իրադրության սրման ողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG