Այսօրվանից Բրիտանիայում հանվեցին կորոնավիրուսի համավարակի պատճառով մտցված գրեթե բոլոր սահմանափակումները, չնայած կորոնավիրուսի դեպքերի աճին, որոնք վերջին շրջանում օրական հասնում են 50 հազարի։
Բրիտանիայում չափահաս բնակչության մոտավորապես 88 տոկոսը կորոնավիրուսի դեմ ընդունել է պատվաստանյութի առաջին չափաբաժինը, 68 տոկոսը՝ երկրորդը։
Հազարավոր անգլիացիներ դեռ անցած կեսգիշերին, երբ բացվեցին գրեթե մեկ տարի փակված ակումբները, դուրս են եկել նշելու, ինչպես իրենք են ասում, «Ազատության օրը»։
Հուլիսի 19-ը ազատության օր է, բայց ոչ վարչապետ Բորիս Ջոնսոնի համար, նա հանդիպում էր ունեցել կորոնավիրուսով վարակված անձնավորության հետ և հիմա 10 օրով ինքնամեկուսացվել է։