Մատչելիության հղումներ

Աֆղանստանում հավատարմագրված դիվանագետները «Թալիբան» շարժմանը կոչ են արել դադարեցել մարտերը


Աֆղանստանում հավատարմագրված 15 երկրների դիվանագիտական առաքելություններ և ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի ներկայացուցչություններն այսօր համատեղ կոչ են արել «Թալիբան» շարժմանը դադարեցնել մարտական գործողությունները։

Նրանց համատեղ հայտարարությունը տարածվեց ժամեր անց, երբ պարզվեց, որ Աֆղանստանի կառավարության և թալիբների ներկայացուցիչների բանակցությունները արդյունք չեն տվել։ Քաթարի մայրաքաղաք Դոհայում անցած հանգստյան օրերին կայացած բանակցությունների ավարտին, կիրակի երեկոյան թալիբների հայտարարությունում ոչ մի բառ չկար բռնությունները դադարեցնելու մտադրության մասին։

Դիվանագետների հայտարարությունը դատապարտում է թալիբների վերահսկողությանը անցած տարածքներում իրավունքների ոտնահարումները, դպրոցները և մամուլի միջոցները փակելու գործողությունները։

ԱՄՆ-ի և դաշնակիցների զորքերը Աֆղանստանից դուրս բերելուն զուգահեռ թալիբները ակտիվացնելով մարտական գործողությունները իրենց վերահսկողության տակ են վերցրել երկրի տարածքի մոտավորապես մեկ երրորդը, ինչպես նաև մի շարք սահմանային կարևոր անցակետեր հյուսիսում և արևմուտքում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG