Նախապատրաստվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աշխատանքային այցը Մոսկվա։ Այդ մասին այսօր լրագրողներին ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Մինչ նրա կողմից այդ լուրի հաստատելը, մամուլը գրել էր, որ Ալիևը Մոսկվա է այցելելու հուլիսի 20-ին։
Հուլիսի 7-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել էր Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։