Մատչելիության հղումներ

ԵՄ-ը պատրաստ է օգնել Հայաստանին և Ադրբեջանին սահմանազատման հարցում


Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Երևանում ասուլիսի ժամանակ, 17-ը հուլիսի, 2021թ.
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Երևանում ասուլիսի ժամանակ, 17-ը հուլիսի, 2021թ.

Եվրամիությունը փորձագիտական մակարդակով կարող է օգնել Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման հարցում: Այդ մասին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է երեկ Բաքվում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

«Եվրամիությունը պատրաստ է աջակցել տարբեր հարցերում առաջընթացի հասնելու ջանքերին: Օրինակ` սահմանի սահմանազատման հարցում, և դրա համար մենք պատրաստ ենք Եվրոպայի կողմից փորձագիտական օգնություն ցուցաբերել, իսկ եթե անհրաժեշտություն և ցանկություն լինի, ապա անցկացնել եվրոպական մոնիթորինգ», - Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ ասել է Միշելը:

Հայ - ադրբեջանական սահմանին իրավիճակը լարված է մնում արդեն երկու ամսից ավելի:

Տե՛ս նաև այստեղ

XS
SM
MD
LG