Հուլիսի 19-ին Բաթումիում հանդիպելու են Եվրամիության, Ուկրաինայի, Մոլդովայի ու Վրաստանի նախագահները:
Այդ կապակցությամբ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Թվիթերի իր էջում գրել է․ «Ուրախ եմ Բաթումիի միջազգային համաժողովում ողջունելու Եվրոպական խորհրդի, Ուկրաինայի և Մոլդովայի նախագահներին»։
Ակնկալվում է, որ Շառլ Միշելի, Վլադիմիր Զելենսկու, Մայա Սանդուի ու Սալոմե Զուրաբիշվիլիի հանդիպմանը քննարկվելու է ասոցացման համաձայնագիրը ստորագրած Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի հետ Եվրամիության համագործակցության մակարդակը բարձրացնելու հարցերը։