Մատչելիության հղումներ

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 5 դեպք


Արցախում երեկ կատարվել է 130 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսի 5 դեպք։ Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 7 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 9680 քաղաքացու հետազոտություն, որից 942-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Ընդհանուր առմամբ հաստատվել է կորոնավիրուսի 2925 դեպք: Կատարվել է 27 հազար 632 թեստավորում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG