Աֆղանստանի հարավում, կառավարական զորքերի և «Թալիբան» շարժման զինյալների միջև ծավալված մարտական գործողությունների լուսաբանման ընթացքում զոհվել է Reuters գործակալության ֆոտոլրագրող Դանիշ Սիդդիքին։
«Դա տեղի է ունեցել Պակիստանի հետ սահմանին գտնվող խոշորագույն մեծածախ «Սպին Բոլաք» շուկայի համար մղվող մարտերի ընթացքում», - հաղորդում են աֆղանական աղբյուրները։
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Սիդդիքիի հետ միասին զոհվել է կառավարական զորքերի բարձրաստիճան սպաներից մեկը։
Սիդդիքին Reuters գործակալության հետ սկսել է համագործակցել 2010 թվականին։ 2018-ին գործակալության մյուս լուսանկարիչների հետ միասին նա արժանացել էր Պուլիտցերյան մրցանակին ռոհինջյա փախստականների շուրջ ծագած ճգնաժամը լուսաբանելու համար։