Մատչելիության հղումներ

Բելառուսում խուզարկել են «Ազատության» աշխատակիցների բնակարանները, մեկ մարդ բերման է ենթարկվել


Բելառուս - «Ազատության» Մինսկի գրասենյակում խուզարկությունից հետո, 16-ը հուլիսի, 2021թ.
Բելառուս - «Ազատության» Մինսկի գրասենյակում խուզարկությունից հետո, 16-ը հուլիսի, 2021թ.

Այսօր վաղ առավոտյան խուզարկություններ են տեղի ունեցել Մինսկում՝ մի շարք ընդդիմադիր բելառուսցի լրագրողների բնակարաններում։

Բելառուսի հատուկ ծառայությունների աշխատակիցները խուզարկություններ են իրականացրել «Ազատություն» ռադիոկայանի բելառուսական ծառայության և Լեհաստանում գործող ընդդիմադիր «Բելսատ» արբանյակային հեռուստաալիքի աշխատակիցների բնակարաններում։ Մասնավորաբար, խուզարկվել է«Ազատության» բելառուսական ծառայության աշխատակից Վալենտին Ժդանկոյի բնակարանը, իսկ լրատվամիջոցի մեկ այլ աշխատակից՝ Ինեսա Ստուդինսկայան բերման է ենթարկվել։

Իրավապահների թիրախում են հայտնվել նաև «Բելսատ»-ի 7 աշխատակիցներ։

«Մինսկից բացի քննչական գործողություններ են ընթանում երկրի ևս երեք քաղաքներում՝ Գոմելում, Գրոդնոյում և Վիտեբսկում», - հաղորդում է «Ազատության» բելառուսական ծառայությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG