Մատչելիության հղումներ

Արցախի ՄԻՊ-ի հաղորդմամբ` ադրբեջանական կողմը Շուշիի կողմից կարճ կրակահերթ է արձակել ինքնաձիգից


Այսօր`ժամը 17:00-ի սահմաններում ադրբեջանական կողմը Շուշիի կողմից 4-5 անգամ կարճ կրակահերթ է արձակել ինքնաձիգից, հաղորդում է Արցախի մարդու իրավունքների պաշտպանը: Ըստ Գեղամ Ստեփանյանի` միջադեպի մասին տեղեկացվել են ռուսական խաղաղապահ ուժերը։

Առողջապահության նախարարությունից և Ստեփանակերտի զինվորական հոսպիտալից ստացված տեղեկություններով՝ միջադեպի հետևանքով տուժածներ չկան։

«Ադրբեջանական կողմը, կոպտորեն խախտելով հրադադարի մասին եռակողմ հայտարարությունը, վերջին օրերին առավել հաճախ է դիմում սադրիչ գործողությունների` այդ կերպ հետապնդելով խաղաղ բնակչությանը մշտապես ահաբեկելու, վախի ու լարվածության մթնոլորտ ձևավորելու նպատակ», - շեշտում է Պաշտպանը:

Օրերս Ստեփանյանը կրկին հայտարարել էր, որ Շուշիի մոտակայքում արձանագրվել են հրաձգային միջոցներից դեպի օդ կրակոցներ, սակայն թիրախային կրակոցներ չեն եղել:

Ադրբեջանական կողմն իր հերթին հաղորդագրություն էր տարածել, թե երեքշաբթի ուշ երեկոյան Լեռնային Ղարաբաղում տեղակայված հայկական ուժերը կրակ են արձակել Շուշիի ուղղությամբ, ինչը հայկական կողմը հերքել էր:

XS
SM
MD
LG