Մատչելիության հղումներ

Այսօր Ջո Բայդենը կընդունի Անգելա Մերկելին


ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, արխիվ, Բեռլին, 1 փետրվարի, 2013թ.
ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, արխիվ, Բեռլին, 1 փետրվարի, 2013թ.

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այսօր Սպիտակ տանը կընդունի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին:

Դա կլինի Մերկելի վերջին այցը Վաշինգտոն Գերմանիայի կառավարության ղեկավարի պաշտոնում:

Մերկելը 16 տարի է զբաղեցնում կանցլերի պաշտոնը: Նրա այցը տեղի է ունենում աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրություններից երկու ամիս առաջ: Մերկելն այդ ընտրություններին չի մասնակցելու:

Այցի նպատակն է ընդգծել Միացյալ Նահանգների և Գերմանիայի ամուր դաշինքը, որը որոշակիորեն թուլացել էր հանրապետական Դոնալդ Թրամփի նախագահության օրոք:

Մերկելի և Բայդենի բանակցությունների օրակարգում կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարն է, ինչպես նաև Ռուսաստանից Գերմանիա անցկացված «Հյուսիսային հոսք-2» գազատարին առնչվող հարցեր:

Բալթյան ծովի հատակով անցկացված այդ գազատարի կառուցումը գրեթե ավարտվել է: Միացյալ Նահանգները տարիներ շարունակ ընդդիմացել է այդ նախագծին և պատժամիջոցներ է սահմանել դրա իրականացմանը մասնակցող ընկերությունների նկատմամբ:

Այնուամենայնիվ, նախագահ Բայդենը նկատել է տվել, որ պատրաստ է հրաժարվել այդ պատժամիջոցներից, քանի որ դրանք կարող են վնաս հասցնել Միացյալ Նահանգների և Եվրամիության հարաբերություններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG