Աֆղանստանում թալիբները գրավել են հարևան Պակիստանի հետ սահմանային խոշոր անցակետը, որը գտնվում է աֆղանական Վեշ և պակիստանյան Չաման ավանների միջև:
Ամերիկյան ուժերը հեռանում են Աֆղանստանից և դրան զուգահեռ թալիբները նորանոր շրջաններ են գրավում: Թալիբներից փախուստի դիմող մեծ թվով աֆղանստանցիներ հավաքվել են սահմանային անցակետի մոտ:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կարգադրությամբ ամերիկյան զորամիավորումները մինչև օգոստոսի վերջ լքելու են Աֆղանստանի տարածքը:
Վաշինգտոնը խոստացել է դուրս հանել Աֆղանստանից մոտ 2500 աֆղանստանցիների, ովքեր այս տարիների ընթացքում համագործակցել են ամերիկացիների հետ որպես թարգմանիչներ և կարող են դառնալ թալիբների թիրախը: