Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երևանի «Ալաշկերտ»-ը հաղթահարեց Ուելսի չեմպիոն «Կոնա Քուեյ» ակումբի արգելքը և անցավ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլ։
Երեկ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացած պատասխան հանդիպման լրացուցիչ ժամանակում «Ալաշկերտ»-ը հաղթեց մրցակցին 1:0 հաշվով: Թիմերի առաջին հանդիպումը Էբերիսթվիթում ավարտվել էր ոչ-ոքի՝ 2։2 հաշվով։
Երևանյան ակումբը Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում կմրցի Մոլդովայի չեմպիոն «Շերիֆ»-ի հետ, հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։