Մատչելիության հղումներ

Ալիև․ «Հայաստանը պատրաստ չէ խաղաղ համաձայնագրի ստորագրմանը»


«Ոչ պաշտոնական խողովակներով ստացվող տեղեկատվության համաձայն` Հայաստանը պատրաստ չէ խաղաղ համաձայնագրի ստորագրմանը», - այսօր Բաքվում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ պնդելով, որ նման մոտեցումը «մեծ սխալ կլինի հայերի կողմից»։

Ադրբեջանի ղեկավարի այս հայտարարությունը հնչել է Բաքվի Խոջասան թաղամասում, որտեղ Ալիևը բնակարաններ և մեքենաներ էր նվիրում պատերազմի ընթացքում հաշմանդամ դարձած զինծառայողներին և պատերազմի զոհերի ընտանիքներին։

«Կողմերը պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը և սահմանները, սկսեն աշխատանքներ տանել սահմանների դելիմիտացիայի ուղղությամբ։ Դելիմիտացիայի հարցում միջազգային կազմակերպություններից ևս այժմ դրական ազդակներ են ստացվում։ Եթե Հայաստանը չի ցանկանում դա անել, իր գործն է։ Նրանք, սակայն, պետք է լավ մտածեն այդ ուղղությամբ, քանի որ հետագայում կարող է ուշ լինել», - հայտարարել է Ալիևը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG