Մատչելիության հղումներ

Հունաստանի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ՝ «Գալաթասարայ»-ի հետ տեղի ունեցած միջադեպի պատճառով


Թուրքիայի ԱԳՆ շենքը Անկարայում, արխիվ
Թուրքիայի ԱԳՆ շենքը Անկարայում, արխիվ

Անկարայում Հունաստանի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ՝ Ստամբուլի «Գալաթասարայ» ակումբի հետ նախօրեին Աթենքի միջազգային օդանավակայանում տեղի ունեցած միջադեպի պատճառով։

Anadolu գործակալության փոխանցմամբ՝ «Թուրքիայում Հունաստանի դեսպան Միքայել-Քրիստոս Դիամեսիսը հրավիրվել է ԱԳՆ՝ «Գալաթասարայ»-ի մարզիկների հանդեպ Աթենքի օդանավակայանում ցուցաբերված խտրական և ոչ բարյացկամ վերաբերմունքի պատճառով»։

Ըստ թուրքական աղբյուրների՝ նախօրեին Աթենքի Էլեֆտերիոս Վենիզելոսի անվան միջազգային օդանավակայանում հերթապահող սահմանապահները հրաժարվել էին ճանաչել թուրքական ակումբի ֆուտբոլիստների ներկայացրած կորոնավիրուսի թեստերի վավերականությունը՝ պահանջելով ևս մեկ ստուգում անցնել Հունաստանի տարածքում։

«Գալաթասարայ»-ի ղեկավարությունը, սակայն, հրաժարվել էր կատարել հունական կողմի պահանջը, և թուրք մարզիկները նույն օդանավով վերադարձել էին Ստամբուլ։

«Գալաթասարայ»-ի ֆուտբոլիստները Աթենք էին ժամանել հունական ամենահեղինակավոր թիմերից մեկի՝ «Օլիմպիակոս»-ի հետ ընկերական հանդիպմանը մասնակցելու նպատակով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG