Մատչելիության հղումներ

Արմեն Գրիգորյանը նշանակվել է արտգործնախարարի առաջին տեղակալ


Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այսօր ստորագրած որոշմամբ Արմեն Գրիգորյանը նշանակվել է արտգործնախարարի առաջին տեղակալ։ Որոշումը հրապարակված է կառավարության e-gov.am պաշտոնական կայքէջում։

Նախօրեին կառավարության ղեկավարը որոշում է ստորագրել Գրիգորյանին Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից ազատելու մասին։

Նիկոլ Փաշինյանի այսօրվա մեկ այլ որոշմամբ Արարատ Թումանյանը նշանակվել է Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար:

Հիշեցնենք՝ Մեղրիի համայնքապետի պաշտոնից օրեր առաջ հրաժարական տված Մխիթար Զաքարյանը կալանավորվել է Քննչական կոմիտեում քննվող չարաշահումների գործով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG