Մատչելիության հղումներ

Ռուսաստանի և Բելառուսի նախագահները հերթական հանդիպումն են ունեցել


Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր հանդիպել են Սանկտ Պետերբուրգում։ Ըստ ռուսական պետական լրատվամիջոցների հաղորդագրությունների՝ Լուկաշենկոն ասել է, որ Բելառուսը կդիմանա արևմտյան պատժամիջոցներին, նշելով, թե կարևորը անվտանգությունն է։

Լուկաշենկոն խոստովանել է, որ երկրում բարդ իրավիճակ է, և միաժամանակ հավելել, թե ինքը ճիշտ է վարվել` ուշադրությունը կենտրոնացնելով երկրի պաշտպանության և անվտանգության վրա։

Նրա խոսքերով` Բելառուսում Արևմուտքի կողմից ֆինանսավորվող 1,5 հազար հասարակական կազմակերպություններ կան, որոնք անցել են «անհատական տեռորի» պետությունը և պետականությունը պաշտպանողների, մասնավորապես պատգամավորների դեմ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG