Երեկ երեկոյան Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում բողոքի ակցիա է տեղի ունեցել, ցուցարարները երթով շարժվել են դեպի իշխող «Վրացական երազանք» կուսակցության գրասենյակ:
Երթը մեկնարկել է ներքին գործերի նախարարության ներկայացուցիչների ճեպազրույցից հետո, որում նշվել է, որ ըստ փորձաքննության միջանկյալ տվյալների՝ ընդդիմադիր Pirveli հեռուստաընկերության օպերատոր Ալեքսանդր (Լեքսո) Լաշկարավան մահացել է թմրանյութերի գերդոզավորումից:
Լաշկարավան ծեծի էր ենթարկվել անցած շաբաթասկզբին՝ փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանը միտված շքերթի դեմ ազգայնականների կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ։