Արգենտինահայ գործարար, բարերար Էդուարդո Էռնեկյանը հակված է շարունակել, կատարել մեծ, լայնածավալ ներդրումներ Հայաստանում: Այս մասին նա հայտնել է այսօր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը:
Նա մանրամասնել է, որ շուտով նոր ներդրում կառաջարկեն օդանավակայանաշինության բնագավառում:
Կառավարության փոխանցմամբ` Նիկոլ Փաշինյանը և Էդուարդո Էռնեկյանը քննարկել են Հայաստանում «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ կողմից իրականացվող ծրագրերը և այլ հարցեր։