Մատչելիության հղումներ

Եվրամիության ԱԳ նախարարներն այսօր հանդիպում են Բրյուսելում


Ֆրանսիայի և Սլովենիայի ԱԳ նախարարներ Ժան-Իվ Լը Դրիանը և Անզե Լոգարը ԵՄ ԱԳ նախարարների համաժողովում, Բրյուսել, 12 հուլիսի, 2021թ.
Ֆրանսիայի և Սլովենիայի ԱԳ նախարարներ Ժան-Իվ Լը Դրիանը և Անզե Լոգարը ԵՄ ԱԳ նախարարների համաժողովում, Բրյուսել, 12 հուլիսի, 2021թ.

Եվրամիության արտաքին գործերի նախարարներն այսօր հանդիպում են Բրյուսելում:

Օրակարգում Բելառուսի խնդիրն է, մասնավորապես, փախստականներին դեպի Լիտվայի հետ սահման ուղղորդելով՝ Եվրամիության վրա ճնշում բանեցնելու նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ռեժիմի գործելակերպը:

Արտգործնախարարները կանդրադառնան Մոզամբիկի զինվորականների վարժանքների համար Եվրամիությունից զինվորականների պատվիրակություն այդ երկիր գործուղելու հարցը:

ԵՄ ԱԳ նախարարները կքննարկեն Չինաստանի նախաձեռնած «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրին մասնակցելու նպատակով ենթակառուցվածքների միջազգային մրցույթ կազմակերպելու հնարավորությունը:

Բացի այդ, Եվրամիության արտաքին գերատեսչությունների ղեկավարներն այսօր առաջին անգամ կհանդիպեն Իսրայելի արտաքին գործերի նոր նախարար Յաիր Լապիդի հետ:

«Դա մեզ կընձեռի Իսրայելի հետ նոր երկխոսություն սկսելու հնարավորություն»,- ասել է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG