Մոլդովայում երեկ անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրություններում նախագահամետ «Գործողություն և համերաշխություն» կուսակցությունը ստացել է բացարձակ մեծամասնություն՝ հավաքելով ձայների ավելի քան 52 տոկոսը:
Կուսակցությունն ընտրություններին մասնակցում էր եվրոպական մոդելի բարեփոխումների և կոռուպցիայի դեմ պայքարի խոստումներով: Կուսակցության առաջնորդները հայտարարել են, որ վերափոխումների համար քաղաքացիներից մանդատ են ստացել։
Քվեների ավելի քան 33 տոկոսով երկրորդ տեղում է ռուսամետ կոմունիստների և սոցիալիստների դաշինքը։ Այս ուժերը խոստանում են, մասնավորապես, պահպանել ռուսաց լեզուն որպես ազգամիջյան լեզու երկրում:
Նախագահ Մայա Սանդուն գարնանը լուծարեց խորհրդարանը, որտեղ գերակշռում էին իր ռուսամետ նախորդի կողմնակիցները, և հայտարարեց արտահերթ ընտրությունների մասին՝ ակնկալելով ստանալ խորհրդարանական մեծամասնություն, որը կաջակցի իր բարեփոխումներին: