Մատչելիության հղումներ

Եվրամիությունը պատրաստ է աջակցել Ադրբեջանին և Հայաստանին խաղաղություն հաստատելու հարցում


ԵՄ հարևանության և ընդայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեի, արխիվ
ԵՄ հարևանության և ընդայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեի, արխիվ

Եվրամիությունը պատրաստ է աջակցել Ադրբեջանին և Հայաստանին տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն հաստատելու հարցում: Այս մասին հինգշաբթի օրը Բաքվում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին:

«Ես Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ քննարկել եմ Լեռնային Ղարաբաղի հետկոնֆլիկտային իրավիճակը և թե ինչ աջակցություն կարող է ցուցաբերել Եվրամիությունն այս հարցում: Եվրամիությունը պատրաստ է աջակցություն ցուցաբերել հետհակամարտային շրջանում երկարաժամկետ և կայուն խաղաղության հասնելու համար», - ասել է հանձնակատարը:

Նրա խոսքով, Ադրբեջանն ու Հայաստանը արդեն քայլեր են ձեռնարկել այս ուղղությամբ՝ գերիներին մի մասին վերադարձնելով ականապատ տարածքների քարտեզների դիմաց: «Եվրամիությունը ողջունում է այս փոխանակումը: Մենք նաև պատրաստ ենք օգնել՝ և՛ ֆինանսական, և՛ այլ ձևերով, որպեսզի այդ քայլերը շարունակվեն: Այսպիսով, Եվրամիության ջանքերը թափանցիկ են և հասանելի երկու կողմերին՝ օգնելու նրանց առաջ շարժվել և վերակառուցել տարածաշրջանը», - նշել է Վարհեին:

Եվրահանձնակատարը Ադրբեջանում էր Հարավային Կովկաս այցի շրջանակում: Այսօր Վարհեին հանդիպումներ կունենա Երևանում:

XS
SM
MD
LG