Մատչելիության հղումներ

Տոկիոյում կրկին արտակարգ դրություն կհայտարարվի՝ չորրորդ անգամ վերջին մեկուկես տարում


Տոկիոյում և հարակից մի շարք շրջաններում հաջորդ շաբաթվանից արտակարգ դրություն կհայտարարվի։ Ճապոնիայի վարչապետ Յոշիհիդե Սուգան այդ մասին հայտարարել է այսօր՝ նշելով, որ նման որոշման պատճառը մայրաքաղաքում կորոնավիրուսի հաստատված դեպքերի շարունակական աճն է։

Արտակարգ դրությունը ուժի մեջ կմտնի հուլիսի 12-ին՝ ամառային օլիմպիական խաղերի մեկնարկից 11 օր առաջ և կգործի 40 օր՝ մինչև օգոստոսի 22-ը։ Դա նշանակում է, որ այն մրցումները, որոնք անցկացվելու են Տոկիոյի վարչական սահմաններում գտնվող մարզադաշտերում, կընթանան առանց հանդիսատեսի։

«Առավել բարվոք համաճարակաբանական իրավիճակում գտնվող Միյակի, Ֆուկուշիմա և Սուձուոկա պրեֆեկտուրաներում տեղակայված մարզադաշտերում հանդիսատեսի թիվը օլիմպիադայի ընթացքում չպետք է գերազանցի 10 հազարը», - հայտարարում է Ճապոնիայի կառավարությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG