Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի և Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի համատեղ ասուլիսը, որ կազմակերպվել էր այսօր, Վիլնյուսից 180 կիլոմետր հյուսիս գտնվող ՆԱՏՕ-ի «Զյոկնյայ» ավիաբազայում, անավարտ է մնացել այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ Ռուսաստանի ռազմաօդային ուժերի երկու Cy-24 ինքնաթիռներ Բալթիկ ծովի կողմից մոտեցել են Լիտվայի սահմաններին։
ՆԱՏՕ-ի օդաչուները, ռուսական Cy-երին դիմակայելու նպատակով կիրառել են այն օդանավերը, որոնց ֆոնին ընթանում էր Լիտվայի և Իսպանիայի ղեկավարների ասուլիսը։ Լիտվայի ՊՆ պնդմամբ՝ ռուսական օդանավերը Կալինինգրադի մարզից ուղևորվում էին Ռուսաստանի մայրցամաքային հատված։
«Հայտարարված տագնապի պատճառն այն էր, որ Cy-24 օդանավերը Բալթիկ ծովի միջազգային հատվածում էին հայտնվել առանց թռիչքային պլանի նախնական համաձայնեցման», - հայտարարել է Լիտվայի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Անդրյուս Դիլդան։