Նախագահ Արմեն Սարգսյանի հուլիսի 7-ի հրամանագրով՝ Գրիգորի Խաչատուրովն ազատվել է 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից:
Հրամանագրի տեքստը տեղադրված է նախագահի պաշտոնական կայքէջում։
Գրիգորի Խաչատուրովն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2016-ի հուլիսից։
Նա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նախկին գլխավոր քարտուղար, Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի որդին է, ում Հայաստանում սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք էր առաջադրված «Մարտի 1»-ի գործով։
Հիշեցնենք՝ 2019-ի սեպտեմբերին կրտսեր Խաչատուրովին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում: