Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիդ Բախչին հուլիսի 7-ին այցելել է Նախիջևան։ Նախիջևանի ինքնավար հանրապետության խորհրդարանի խոսնակ Վասիֆ Թալիբովը դեսպանի հետ կայացած հանդիպմանը կարևորել է «Զանգեզուրյան միջանցքի» բացումն ու Կարս-Նախիջևան երկաթգծի կառուցումը։
Նախկին պատգամավոր Ջահիդ Բախչին Ադրբեջանում Թուրքիայի դեսպան է նշանակվել այս տարվա գարնանը։