Հայաստանի Զինված ուժերը հերքել են ադրբեջանական կողմի լուրերը, թե այսօր կրակ է բացվել Թովուզի շրջանի ադրբեջանական դիրքերի վրա։ «Լուրը իրականությանը չի համապատասխանում։ Հայաստանի Զինված ուժերը հրադադարը չեն խախտել»,- հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Այսօր` ավելի վաղ, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, թե հուլիսի 7-ին` ժամը 13։40-ի սահմաններում, «Բերդի շրջանի Քոլագիր գյուղի մոտ գտնվող դիրքերից հայկական կողմը հրաձգային զենքերից կրակ է բացել Թովուզի շրջանի Գափալար գյուղի ուղղությամբ»։
Ադրեջանական կողմը, ասելով, թե տուժածներ չկան, հավելել էր, որ այդ ուղղությամբ օպերատիվ իրավիճակը գտնվում է իրենց ստորաբաժանումների վերահսկողության տակ։