Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի գործն ուղարկվել է դատարան և մակագրվել է դատավոր Վաչե Մարգարյանին: Այս մասն տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:
Հիշեցնենք, որ Մովսես Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 306-րդ հոդվածով՝ պետական գաղտնիք հրապարակելը։
Ըստ մեղադրական եզրակացության՝ Մովսես Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2020թ. նոյեմբերի 19-ին րագրողների հետ հրավիրված ասուլիսի ժամանակ դիտավորությամբ հրապարակել է պետական գաղտնիք պարունակող՝ ռազմական բնագավառի տեղեկություններ: