Մատչելիության հղումներ

Բայրամով․ «Թուրքական ընկերությունները առանցքային դերակատարություն կունենան Լեռնային Ղարաբաղի վերակառուցման գործում»


Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, արխիվ
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, արխիվ

«Թուրքական ընկերությունները առանցքային դերակատարություն կունենան Լեռնային Ղարաբաղի վերակառուցման գործում», - Hurriyet Daily News պարբերականին տված հարցազրույցում այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։

«Կառավարությունը կապեր է հաստատում աշխարհի առաջատար ընկերությունների հետ՝ վերակառուցմանն ու զարգացմանն ուղղված աշխատանքները խթանելու նպատակով։ Թուրքական ընկերությունները այդ գործընթացքում առանցքային դերակատարություն ունեն։ Առաջին պայմանագրերը կնքվել են հենց թուրքական ընկերությունների հետ, և մենք վստահ ենք, որ այդ կառույցները մեր երկիր կներմուծեն նորարարության ոգի, ռեսուրսներ և փորձ», -հայտարարել է Բայրամովը։

Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարի խոսքով` 44-օրյա պատերազմի հետևանքով Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում թուրքական ընկերությունները հիմնականում զբաղվելու են ճանապարհաշինությամբ և ենթակառուցվածքների ստեղծմամբ, ինչպես նաև ներգրավվելու են հանքարդյունաբերության ոլորտում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG