Մատչելիության հղումներ

«Ռուսաստանի և Թուրքիայի փոխգործությունը ՆԱՏՕ-ի հետ կառուցողական կապի օրինակ է»


Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն և Հուլուսի Աքարը, արխիվ
Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն և Հուլուսի Աքարը, արխիվ

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի փոխգործությունը կարելի է համարել ՆԱՏՕ-ի հետ կառուցողական հարաբերություններ հաստատելու լավ օրինակ: Այդ մասին Պեսկովն ասել է «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հեռուստածրագրում:

«Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, բայց մեր հարաբերությունները վկայում են, որ նույնիսկ ՆԱՏՕ-ի անդամի հետ է հնարավոր հաստատել գործընկերական հարաբերություններ»,- ասել է Պեսկովը:

Նա նշել է, թե ՆԱՏՕ-ին հատուկ է անառարկելի կարգապահություն, դաշինքը հիմնված է պարզ ուղղահայացի վրա, որտեղ վերևում Միացյալ Նահանգներն է, բայց չնայած դրան, ՆԱՏՕ-ի երկրները կարող են պահպանել իրենց ինքնիշխանությունը և տարածաշրջանային անվտանգության հարցերում պատասխանատու դիրքորոշում դրսևորել:

«Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները տարածաշրջանի համար կայունացնող նշանակություն ունեն, իսկ մնացյալն անփոփոխ է, Կալաշնիկովի ինքնաձիգը կարող է լինել միայն Կալաշնիկովի ինքնաձիգ, այլ կիրառություն չկա, նույնն էլ ՆԱՏՕ-ն է, դա մի ռազմական դաշինք է, որը ստեղծվել է միայն առճակատման համար»,- ասել է Պեսկովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG