Մատչելիության հղումներ

Պեսկով. «Ռուսաստանը որպես կոնֆլիկտի կողմ ներկայացնելու Ուկրաինայի փորձերն անընդունելի են»


Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեդկովը, արխիվ
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեդկովը, արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր հայտարարել է, թե Ուկրաինան փորձում է խարխլել Մինսկի համաձայնությունները և Ռուսաստանը ներկայացնել իբրև հակամարտության կողմ: Դա, ըստ Պեսկովի, անընդունելի գործելակերպ է:

Պատասխանելով «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հեռուստահաղորդաշարը վարող լրագրող Վլադիմիր Սոլովյովի հարցերին, Պեսկովն ասել է, թե Ուկրաինան չի ցանկանում կատարել Մինսկի համաձայնությունները:

Ուկրաինան փորձում է դրանք ներկայացնել որպես մեռյալ և այլևս չգործող համաձայնություններ, որոնք անհրաժեշտ է փոխարինել և Ռուսաստանը ներկայացնում է որպես Դոնբասում ընթացող հակամարտության կողմ, ինչը բացարձակ չի համապատասխանում իրականությանը և անընդունելի է թե՛ Ռուսաստանի և թե՛ նորմանդյան քառյակի համար», - ասել է Պեսկովը:

Նրա խոսքով, Կիևի կողմից մինսկյան համաձայնությունների չկատարումն է հիմնական հանգամանքը, որը խոչընդոտում է Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպման կազմակերպումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG