Մատչելիության հղումներ

Թաթոյանի խոսքով` հայ գերիների ազատազրկումները միջազգային իրավունքով արգելված պատիժ են


Ադրբեջանում հայ գերիների դատապարտումներն ամբողջովին անհիմն են, արհեստական պրոցեսի արհեստական արդյունք, հայտարարում է Մարդու իրավունքների պաշտպանը: Արման Թաթոյանը շեշտում է` նրանց ազատազրկումները միջազգային իրավունքով արգելված պատիժ են:

Ըստ նրա` Ադրբեջանական իշխանությունների կազմակերպած յուրաքանչյուր «դատավարություն» ուղեկցվում է ադրբեջանական լրատվամիջոցներում մարդու արժանապատվությունը, իրավունքները ոտնահարող հրապարակումներով, ինչը հատուկ է արվում ու կրում է կազմակերպված բնույթ։

«Ակնհայտ է, որ այս «դատավարությունները» արտաքին աշխարհի համար նախատեսված շղարշ են: Նրա համար են, որ Ադրբեջանում ունենան գերիներին ազատ չարձակելու «արդարացում», իսկ այդ ընթացքում հասցնեն որքան հնարավոր է շատ ռազմական-քաղաքական օգուտներ ստանալ», - նշում է Արման Թաթոյանը` հավելելով, որ այս վիճակը կոպիտ խախտում է մարդու իրավունքների միջազգային պահանջները, այդ թվում` Ժնևի 1949թ. երրորդ կոնվենցիան:

Հիշեցնենք, որ երեկ Բաքվում ավարտվել է 14 հայ ռազմագերիների դատավարությունը: Նրանցից 2-ը՝ Հրաչ Ավագյանը և Գեղամ Սերոբյանը, դատապարտվել են 4 տարվա, 12-ը՝ 6 ամսվա ազատազրկման:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG