Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ն բարձր է գնահատում Երևանի և Բաքվի հարաբերություններում Վրաստանի ստանձնած միջնորդի դերը


ՆԱՏՕ-ն իր երախտագիտությունն է հայտնում Վրաստանի իշխանություններին՝ 15 հայ ռազմագերիների ազատ արձակման և Աղդամի շրջանի ականապատման քարտեզները Ադրբեջանին փոխանցելու ընթացքում ցուցաբերած միջնորդական ջանքերի համար։ Այդ մասին այսօր Թբիլիսիում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ բանակցությունների ընթացքում հայտարարել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում դաշինքի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթյուրայը։

Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայացուցիչն ու Վրաստանի կառավարության ղեկավարն այսօր կայացած բանակցությունների ընթացքում քննարկել են նաև ՆԱՏՕ-ի բարձրագույն մարմնի՝ Ռազմական կոմիտեի անդամների՝ սեպտեմբերին ծրագրվող այցը Թբիլիսի։

Դաշինքի անդամ պետությունների բարձրաստիճան զինվորականներին միավորող այս կառույցի անդամները վերջին անգամ տարածաշրջան էին ժամանել 2019 թվականին՝ ՆԱՏՕ-Վրաստան համատեղ զորավարժությունների ընթացքին հետևելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG