Եվրամիությունը որոշում է կայացրել ընդլայնել այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիները կկարողանան այցելել ԵՄ ոչ պարտադիր, ներառյալ՝ տուրիստական ուղևորություններով: Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է ԵՄ խորհուրդը:
Փաստաթղթում ասվում է, որ ԵՄ պետությունները կարող են սահմանները բացել այնպիսի երկրների համար, ինչպիսին են Հայաստանը, Ադրբեջանը, Բոսնիա և Հերցեգովինան, Բրունեյը, Կանադան, Հորդանանը, չճանաչված Կոսովոն, Մոլդովան, Չեռնոգորիան, Կատարը և Սաուդյան Արաբիան:
Մայիսի սկզբին Եվրոպական հանձնաժողովը, համաճարակն սկսվելուց ի վեր առաջին անգամ, ԵՄ երկրներին առաջարկեց թուլացնել մուտքի սահմանափակումները և թույլատրել Եվրոպական դեղերի գործակալության կողմից գրանցված պատվաստանյութերով պատվաստված օտարերկրյա զբոսաշրջիկների մուտքը: