Մատչելիության հղումներ

Այս տարվա համար կանխատեսվում է 6 տոկոս տնտեսական աճ` նախկինում սպասված 3,2-ի փոխարեն, հայտարարեց Փաշինյանը


Այս տարվա համար կանխատեսվում է 6 տոկոս տնտեսական աճ` նախկինում սպասված 3,2 տոկոսի փոխարեն, այսօր կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«​2021 թվականի համար կանխատեսվում էր 3,2 տոկս տնտեսական աճ, բայց գոհունակությամբ պետք է նշեմ, որ հընթացս տնտեսական աճի կանխատեսումները վերանայվում են դեպի վերև և 2021 թվականի համար կանխատեսվում է 6 տոկոս տնտեսական աճ։ Կարևոր է, որ մենք այդ ցուցանիշներին զուգահեռ բավականին հաջող, ինչպես ասել եմ, իրականացնում ենք պետական բյուջեի եկամտային մասի հավաքագրումներ և այդ առումով ունենք կիսամյակի գերակատարում», - ասաց Փաշինյանը։

ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը մանրամասնեց. - «Առաջին կիսամյակի ընթացքում հարկային հավաքագրումները կազմել են ավելի քան 750 մլրդ դրամ, ավելի կոնկրետ՝ 750,2 մլրդ դրամ, այն պայմաններում, երբ ծրագրային ցուցանիշը նախատեսված էր 683 մլրդ դրամ։ Մեզ հայտնի տեղեկությունների հիման վրա ճշտված ծրագրային ցուցանիշը կազմելու է մոտավորապես 697,7 մլրդ դրամ և այս համեմատության մեջ կարող ենք ասել, որ առաջին կիսամյակի համար ունենք 52,5 մլրդ դրամի գերակատարում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG