Մատչելիության հղումներ

ՀՀ-ում մոտավորապես 80 հազար հոգի է պատվաստվել, բարդացման դեպք չի գրանցվել


Հայաստանում վերջին ամիսներին համավարակի հետ կապված իրավիճակը կառավարելի է, վստահեցնում է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Այսօր կառավարությունում համավարակի և կոնորավիրուսի դեմ պատվաստման թեմայով խորհրդակացության ժամանակ նա ասել է, որ հիմա գլխավոր խնդիրը պատշաճ ծավալներով պատվաստումների իրականացվելն է:

«Լինի պատվաստվելուն միտված հանրային տրամադրություն, ինչը պետք է խոստովանել, համենայն դեպս, գործնական մակարդակում արտահայտված չէ: Այս պահի դրությամբ մենք ունենք մոտավորապես 80,000 պատվաստված քաղաքացի, ինչը շատ փոքր ցուցանիշ է, և մենք նաև այս խնդիրը պիտի կարողանանք լուծել: Այս ցուցանիշները պատշաճ մակարդակի բերելու համար պետք է լայն աշխատանք արվի, առաջին հերթին՝ հանրային հաղորդակցության ոլորտում», - վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ` ասել է Փաշինյանը:

Նա նաև նկատել է, որ պատվաստման որևէ բարդացման դեպք չի եղել:

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ ընթացիկ վիճակը կառավարելի է, ըստ ԵՄ չափանիշների՝ Հայաստանը գտնվում է «կանաչ» գոտում, բայց վերջին 14 օրվա համեմատականը ցույց է տալիս, որ Covid-19 դեպքերի աճ կա, և կանխարգելիչ միջոցառումները միտված են իրավիճակի կառավարելիությունը պահպանելուն:

Անդրադառնալով պատվաստումային գործընթացին՝ ԱՆ պաշտոնակատարը հայտնել է, որ առաջիկայում նախատեսվում է նոր խմբաքանակով պատվաստանյութերի ներկրում: Խոսքը ոչ միայն Հայաստանում արդեն իսկ առկա պատվաստանյութերի, այլև Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հաստատված մյուս տեսակի պատվաստանյութերի ձեռքբերման մասին է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG