Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ասել է, թե ռուս-ամերիկյան հարաբերություններում դեռ հարցեր կան։ Նա նշել է, որ Ժնևում կայացած Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահների հանդիպումից հետո երկու շաբաթվա ընթացքում փոփոխություններ հավանաբար հնարավոր չեն։
Ռուս-ամերիկյան հարբերությունների բարելավումը նա համեմատել է խորացած հիվանդությունից բուժվելու պրոցեսի հետ։
«Հիվանդության խորացած շրջանում երբ դուք դեղամիջոց եք ընդունում, արդյունքները երևում են մի քանի օրից։ Նույնը և այստեղ։ Մենք պետք է մի քանի ամիս սպասենք, մինչև կզգանք որևէ լիցքաթափում, առնվազն գոնե կառուցողական միտումներ մեր երկկողմ հարաբերություններում»,- ասել է Պեսկովը։