Մատչելիության հղումներ

Ըստ Պուտինի՝ եթե անգամ խորտակեին բրիտանական ռազմանավը, 3-րդ համաշխարհային պատերազմ չէր սկսվի


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ամենամյա հարց-պատասխանի ուղիղ կապի ընթացքում այսօր ասել է, եթե անգամ Ղրիմի մոտ խորտակեին բրիտանական ռազմանավը, աշխարհը չէր հայտնվի երրորդ համաշխարհային պատերազմի շեմին: «Որովհետև նրանք, ովքեր նման քայլերի են դիմում, գիտեն, որ չեն կարող հաղթանակած դուրս գալ այդ պատերազմից»,- ասել է նա։

Միջադեպը նա սադրանք է համարել, որի ետևում, ըստ Պուտինի, կանգնած են Լոնդոնն ու Վաշինգտոնը։

Հունիսի 23-ին Ղրիմի մոտ ռուսական ռազմածովային ուժերն ու օդանավերը նախազգուշական կրակոցներ էին արձակել բրիտանական Defender հածանավի կուրսի ուղղությամբ, ստիպելով փոխել ուղղությունը։ Մոսկվայի պնդմամբ՝ բրիտանական ռազմանավը խախտել է Ռուսաստանի սահմանը, իսկ Լոնդոնը հայտարարել է, թե նավը խաղաղ անցնում էր Ուկրաինայի ջրային տարածքով, քանի որ չի ճանաչում Ղրիմի պատկանելիությունը Ռուսաստանին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG