Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 128-ով՝ հասնելով 225 հազար 095-ի, հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 60-ով և հասել 216 հազար 778-ի:
Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 3 հազար 711 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 1 միլիոն 185 հազար 002-ի:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվն է 4 հազար 514, ևս 1099 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 2 հազար 704 մարդ։