Մատչելիության հղումներ

«Մեծ քսանի» ԱԳ նախարարները գումարել են առկա ձևաչափով գագաթնաժողով


«Մեծ քսանի» արտաքին գերատեսչությունների ղեկավարների գագաթնաժողովը, Մատերա, Իտալիա, 29 հունիսի, 2021թ.
«Մեծ քսանի» արտաքին գերատեսչությունների ղեկավարների գագաթնաժողովը, Մատերա, Իտալիա, 29 հունիսի, 2021թ.

«Մեծ քսանի» երկրների արտաքին գործերի նախարարները կորոնավիրուսի համավարակի ժամանակաշրջանում առաջին անգամ գագաթնաժողով են գումարել առկա ձևաչափով:

Իտալիայում՝ Մատերա ավանում մեկօրյա գագաթնաժողովի ընթացքում աշխարհի առաջատար 20 պետությունների արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկում են առողջապահության, կլիմայի և միջազգային առևտրի հարցերը:

«2021-ը վճռորոշ տարի է այդ երեք բնագավառներում մեր համագործակցությունը վերականգնելու առումով: ՄԱԿ-ի նախաձեռնած կլիմայի խորհրդաժողովները թույլ են տալիս իրականացնել փարիզյան համաձայնությունները»,- ասել է Իտալիայի արտգործնախարար Լուիջի Դի Մայոն:

Մի շարք երկրներ տեսակապով են մասնակցում գագաթնաժողովին, մի շարք երկրներ էլ փոխնախարարների մակարդակով են ներկայացված:

«Մեծ քսանի» պետությունների միացյալ արդյունաբերական արտադրանքը կազմում է աշխարհի ներքին համախառն արդյունքի ավելի քան 80 տոկոսը, «Մեծ քսանին» է պատկանում աշխարհի առևտրի 75 տոկոսը, «Մեծ քսանի» երկրներում ապրում է աշխարհի բնակչության 60 տոկոսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG