Նիկոլայ Գամալեայի անվան վարակաբանության և մանրէաբանության ինստիտուտի տնօրեն, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս Ալեքսանդր Գինցբուրգը հայտարարել է, որ կորոնավիրուսի նույնիսկ թեթև ձևը վտանգավոր հետևանքներ ունի մարդու համար:
«Դա շատ նենգ վիրուս է, պարզապես թեթև տարբերակով վարակվել և կազդուրվել դեռ չի նշանակում պաշտպանվել այդ հիվանդությունից, քանի որ այդ հիվանդությունը տալիս է շատ ծանր բարդություններ, շատ հաճախ էլ ծանրագույն ընթացք է ստանում»,- ասել է ակադեմիկոսը:
Կորոնավիրուսի դեմ ռուսական առաջին պատվաստանյութը՝ Sputnik V-ն, ստեղծվել է ակադեմիկոս Գինցբուրգի ղեկավարած ինստիտուտի գիտնականների ջանքերով:
Կորոնավիրուսի համավարակի բռնկումից ի վեր աշխարհում ախտահարվել է ավելի քան 181 և կես միլիոն մարդ, մահացել է ավելի քան 3 միլիոն 900 հազար հիվանդ:
Ռուսաստանում վարակվել է ավելի քան 5 միլիոն 493 հազար մարդ, մահացել է մոտ 134 և կես հազար հիվանդ: