Շիրակի մարզի Ազատան և Բենիամին համայնքների բնակիչները բացեցին Գյումրի-Երևան մայրուղին՝ հայտարարելով՝ սպասում են խոստացված ջրին։
Ճանապարհը փակ էր մեկ ժամից ավելի, գյուղացիները ոռոգման ջուր էին պահանջում։
Նրանց հետ այսօր բանակցեց Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը, ավելի վաղ գյուղացիների հետ հանդիպման էր եկել նաև մարզի «Ջրօգտագործողների ընկերությունների» պետը՝ նշելով, որ «օպերատիվ կլուծեն հարցը»։
Մանրամասները՝ քիչ անց