Մատչելիության հղումներ

Առաջիկա օրերին Վրաստանը չինական պատվաստանյութի մեկ միլիոն դեղաչափ կստանա


«Մինչև այս շաբաթավերջ Վրաստանը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 1 միլիոն դեղաչափ կստանա Չինաստանից», -այսօր Թբիլիսիում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Թիքարաձեն։

«Կարող եմ հաստատել, որ արդեն այս շաբաթավերջին «Սինոֆարմ» և «Սինովակ» տեսակի պատվաստանյութերի 500 հազարական դեղաչափերը կլինեն Վրաստանում։ Դա նշանակում է, որ արդեն հաջորդ շաբաթասկզբից մենք կարող ենք սկսել բնակչության զանգվածային պատվաստումը», - հայտարարել է Թիքարաձեն։

նախարարի խոսքով՝ շուտով Վրաստանը նաև Pfizer ընկերության արտադրության պատվաստանյութի մեկ միլիոն դեղաչափ կստանա։ «Պատվաստանյութի առաքման ժամկետները, սակայն, Pfizer ընկերության պահանջով գաղտնի են պահվում», - նշել է Թիքարաձեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG