Մատչելիության հղումներ

Ըստ ՀՀ ՊՆ-ի` ադրբեջանական կողմն է Գեղարքունիքի սահմանային հատվածում կրակահերթեր արձակել


Հայաստանի զինված ուժերն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել, հայտարարում է Պաշտպանության նախարարությունը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած տեղեկատվությունը, թե Գեղարքունիքի մարզի հայ-ադրբեջանական սահմանային հատվածում հայկական ԶՈւ կողմից ադրբեջանական դիրքերը մի քանի ժամ շարունակ գնդակոծվել են, հայկական կողմը հերթական ապատեղեկատվությունն է որակում:

«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ նշված ժամանակահատվածում ադրբեջանական կողմն է անկանոն կրակահերթեր արձակել, որոնց հայկական կողմը չի պատասխանել», - նշում է պաշտպանական գերատեսչությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG