Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ այսօր թիվ 9, 23, և 34 տարածքային ընտրական հանձնաժողովներում շարունակվել են տեղամասերում քվեարկության արդյունքների վերահաշվարկի աշխատանքները:
Վերահաշվարկվել են ընդհանուր թվով 16 տեղամասերի քվեարկության արդյունքները, որի արդյունքում 4 տեղամասում թեկնածուներին տրված կողմ ձայների որևէ փոփոխություն չի արձանագրվել, որից 1-ում ընդհանրապես որևէ տվյալի փոփոխություն չի արձանագրվել:
Վերահաշվարկված մյուս տեղամասերի արդյունքներով արձանագրվել են ձայների որոշ փոփոխություններ` «Քաղաքացիական պայմանագրից» 5 ձայնի նվազում, 2 ձայն «Պատիվ ունեմ» դաշինքից, 2 ձայն գումարվել է ԲՀԿ-ին, ևս 2-ը` 5165 Ազգային պահպանողական շարժմանը, 2 ձայն պակասել է «Հայաստան» դաշինքի քվեներից: