Մատչելիության հղումներ

ՀԾԿՀ-ում քննարկվել են ջրի և էլեկտրաէներգիայի անջատումների խնդիրները


Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր քննարկում է ունեցել «Վեոլիա Ջուր» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունների ներկայացուցիչների հետ: Քննարկման առանցքում վերջին օրերին էլեկտրաէներգետիկական համակարգում լարման անկումներն էին, սպառողների ջրամատակարարման ժամանակացույցի խախտումները, ջրանջատումները:

ՀԾԿՀ-ից հայտնում ոն, որ ընկերությունների ներկայացուցիչներն ասել են, որ խնդիրները պայմանավորված են եղել ներկայիս եղանակային աննախադեպ բարձր ջերմաստիճանային ֆոնով, դա հանգեցրել է ինչպես մեխանիկական ջրարտադրության, այնպես էլ էլեկտրաէներգիայի սպառման ծավալների աճի, որի արդյունքում համակարգերն աշխատել են գերծանրաբեռնված ռեժիմներում: Ներկայումս ձեռնարկվում են միջոցներ համակարգերի աշխատանքը նոր ռեժիմներին համապատասխանեցնելու ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG