Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Կառավարության տեղեկացմամբ` Պուտինը Փաշինյանին շնորհավորել է Հայաստանում ընտրությունների բարեհաջող անցկացման և դրանցում արձանագրած հաղթանակի կապակցությամբ:
Երկու երկրների ղեկավարներն անդրադարձել են նաև տարածաշրջանում տիրող իրավիճակին և նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների դրույթների իրականացման ընթացքին:
Տվյալ համատեքստում վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է ռազմագերիների վերադարձի առաջնային նշանակությունը:
Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ երեկ Ռուսաստանի նախագահը հեռախոսազրույց էր ունեցել նաև Ադրբեջանի ղեկավարի հետ: